14/12/2022 11:54
Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Անահիտ Ավանեսյանը դիմել է ԱՀԿ-ին
Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերաբերյալ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որպեսզի կառույցն արձագանքի ստեղծված իրավիճակին և համապատասխան գնահատական տա, Aysor.am-ին տեղեկացրեց ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
«Իրավիճակի նման զարգացման պահից ի վեր՝ առողջապահության նախարարությունն արագ արձագանքել է. մասնավորապես, Անահիտ Ավանեսյանը Թվիթերի իր միկրոբլոգում միջազգային գործընկերներին տեղեկացրել է իրավիճակի մասին», - ասաց Հռիփսիմե Խաչատրյանը։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայերը կանգնած են առողջապահական և հումանիտար ճգնաժամի առաջ։ Անհետաձգելի բժշկական կարիքներ ունեցող մարդիկ չեն կարող տեղափոխվել Երևան, բնակչությանը դեղորայք և մարդասիրական օգնություն չի հասցվում», - գրել է առողջապահության նախարար Ավանեսյանը։