ՀՀ-ում գտնվող արցախցի փոքրիկները բալետային ներկայացում են դիտել․ Լուսանկարներ
22/12/2022 13:34

ՀՀ-ում գտնվող արցախցի փոքրիկները բալետային ներկայացում են դիտել․ Լուսանկարներ

Դեկտեմբերի 21-ին «Մարդուկ-Ջարդուկը» մանկական բալետային ներկայացմանը հյուրընկալվել են արցախցի փոքրիկները, ովքեր այս պահին Հայաստանում են: Այդ մասին հայտնում են  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Երեխաները նաև հանդիպել են  մաեստրո Դուրգարյանի հետ և պատմել իրենց մասին:

«Մեր երեխաներին թող միշտ ուղեկից լինեն անհոգ մանկությունն ու աչքերի ժպիտը՝ խաղաղ երկնքի ներքո», - նշված է հաղորդագրությունում։

ՀՀ-ում գտնվող արցախցի փոքրիկները բալետային ներկայացում են դիտել․ Լուսանկարներ