Սուրեն Պապիկյանը բարի ծառայություն է մաղթել բանակ զորակոչվողներին
09/01/2023 17:00

Սուրեն Պապիկյանը բարի ծառայություն է մաղթել բանակ զորակոչվողներին

Հունվարի 9-ին մեկնարկած ձմեռային զորակոչի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

«Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման և ընդունման, բուժզննման, ինչպես նաև վիճակահանության կազմակերպման ընթացքը:

Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տվել հանձնարարականներ՝ զորակոչի ամբողջ գործընթացն արդյունավետ և պատշաճ անցկացնելու համար։

Պաշտպանության նախարարը զրուցել է նաև ծառայության մեկնող երիտասարդների հետ և մաղթել բարի ծառայություն»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում:   

 

Սուրեն Պապիկյանը բարի ծառայություն է մաղթել բանակ զորակոչվողներին