.jpg)
16/01/2023 10:47
Կայացել է Universe Art միջազգային մրցույթ-փառատոնը
Հունվարի 14-ին կայացավ արդեն ավանդույթ դարձած և շատ սպասված Universe Art միջազգային մրցույթ-փառատոնը:
Փառատոնի համահիմնադիրներն են ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանը և ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը:
Այս անգամ մասնակցում էին Հայաստանի տարբեր արվեստի դպրոցների սաները, ավելի քան 200 աշակերտներ մասնակցության հայտ էին ներկայացրել և աշխատանքներ էին նախապատրաստել: Այդ թվում նաև աշխատանքներ ունեինք արցախցի երեխաներից:
Այս անգամ փառատոնի խորագիրն էր «Մենք ուզում ենք ապրել խաղաղ մոլորակում»: Երեխաները խաղաղության մասին իրենց մտքերն էին հանձնել կտավին: Անցկացվում էր երկու անվանակարգով՝ նկարչություն և դեկորատիվ-կիրառական արվեստ:
Փառատոնի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս նոյեմբեր ամսից:
Հունվարի 14-ին երեխաների բոլոր աշխատանքները ներկայացված էին ՀՀ նկարիչների միությունում: Սկզբում փառատոնի մասնակիցներն ու հյուրերը դիտեցին փակցված աշխատանքները, այնուհետև բոլորով տեղափոխվեցին «Մոսկվայի տուն», որտեղ մեծ դահլիճում կայացավ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Նշենք, որ փառատոնի ժյուրիի անդամները ՀՀ վաստակավոր գործիչներ են, ինչպես նաև աշխատանքների գնահատմանը մասնակցել էին նաև մասնագետներ Իտալիայից:
Universe Art միջազգային մրցույթ-փառատոնը համագործակցում է նաև Վլ. Սպիվակովի հիմնադրամի հետ և մրցանակաբաշխության ընթացքում նաև հանձնվեց նվեր մեծանուն դիրիժորի հիմնադրամի կողմից: Աշխատանքներից մեկը կներկայացվի Մոսկվայում «Москва встречает друзей» փառատոնի ընթացքում:
Ինչպես նաև տեղում կազմակերպվեց վիճակահանություն, որին մասնակցում էին մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաները: Վիճակահանության արդյունքում ստացավ դրամական պարգևներ, նկարչական պարագաներ և մոլբերտներ: