Վալերի Մելաձեի համերգները Ռուսաստանում հերթով չեղարկվում են
25/01/2023 21:00

Վալերի Մելաձեի համերգները Ռուսաստանում հերթով չեղարկվում են

Մարտի 8-ին մոսկովյան հայտնի «Բարվիխա Luxury Village» համերգասրահում Վալերի Մելաձեի ծրագրված համերգի փոխարեն կկայանա Վլադիմիր Պրեսնյակովի համերգը, հայտնել է «Ռիա Նովոստի»-ն։

Այս համերգից բացի, չեղարկվել են նաև Մելաձեի այլ համերգներ, որոնք  նախատեսված էր անցկացնել Սիբիրի քաղաքներում արտիստի հյուրախաղերի ժամանակ։ Մասնավորապես, չեղարկվել են մայիսի 4-ին՝ Իրկուտսկում, մայիսի 2-ին՝ Կրասնոյարսկում նախատեսված համերգները։

Նշենք, որ Վալերի Մելաձեն Դուբայում ամանորյա միջոցառման ժամանակ հնչեցրել էր ուկրաինական ազգայնականների լոզունգը, որից հետո ՌԴ Պետդումայում առաջարկ էր հնչել՝ զրկել նրան կոչումներից և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից։ Մեկնաբանելով իր խոսքերը՝ Վալերի Մելաձեն ասել էր, որ ոչ մեկի նկատմամբ ատելություն չի տածում, հակառակը, երազում է, որ «մերձավոր ժողովուրդների միջև համերաշխություն հաստատվի»։

 

 

 

 

Վալերի Մելաձեի համերգները Ռուսաստանում հերթով չեղարկվում են