Կարեն Խաչանովը պարտվեց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում
27/01/2023 11:15

Կարեն Խաչանովը պարտվեց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում հաղթել է հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովին՝ 7:6 (7:2), 6:4, 6:7 (6:8), 6:3:

Հանդիպման տևողությունը 3 ժամ 21 րոպե էր։

Մրցույթի եզրափակչում Ցիցիպասը կխաղա Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Թոմի Փոլ (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ։

Ավստրալիայի բաց առաջնությունը կանցկացվի մինչև հունվարի 29-ը: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 51 մլն դոլար։
 
Մրցաշարի գործող հաղթողը Ռաֆայել Նադալն է, ով երկրորդ շրջանի խաղից հետո լքել է Ավստրալիայի բաց առաջնությունը։
Կարեն Խաչանովը պարտվեց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում