
27/01/2023 17:21
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռուսաստանի դեսպանը հանդիպել են. կարևորվել է Լաչինի միջանցքի անհապաղ վերագործարկման անհրաժեշտությունը
Այսօր, հունվարի 27-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առաջաին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:
Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը: