27/01/2023 15:10
Հրազդանի դպրոցում անհայտ գազի հետևանքով 12 երեխայի ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտների ինքնազգացողության վատանալու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ ԲԿ-ում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։