
30/01/2023 11:07
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Արագածոտնի մարզի, Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Աշտարակի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Աբովյանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Արարատի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։