
31/01/2023 13:54
Երուսաղեմում հարձակումների կապակցությամբ ոստիկանության ներկայացուցիչը այցելել է Հայոց պատրիարքարան
Երուսաղեմի Հին քաղաքի ոստիկանության Քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպա Ալա Հարբը այցելել է Հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել վերջին օրերին պատահած դեպքերին և դրանց կանխարգելման համար ոստիկանության ձեռնարկած քայլերին»,- հայտնել է Հայր Աղան Գոգչեանը:
Ավելի վաղ Երուսաղեմում հարձակում էր տեղի ունեցել Հայոց պատրիարքարանի ու Հին քաղաքի հայ բնակիչների դեմ: