
31/01/2023 20:09
ՌԴ ԱԳՆ-ում Լին Թրեյսիի հետ քննարկել են սպառազինությունների վերահսկման խնդիրը
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հանդիպում է ունեցել Ռուսաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են սպառազինությունների վերահսկմանը վերաբերող հարցեր, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Հունվարի 31-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հանդիպել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են սպառազինությունների վերահսկմանը վերաբերող որոշ արդիական հարցեր»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում։
Նշենք, որ սա Ռյաբկովի և Թրեյսիի երկրորդ հանդիպումն է Նախօրեին Լին Թրեյսին ՌԴ փոխարտգործնախարարին է հանձնել իր հավատարմագրերի պատճենները։