Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չի գտել, որ ընդդիմադիր պատգամավորները Կենտրոնական հավաքակայանում հետևեն ձմեռային զորակոչին
01/02/2023 11:57

Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չի գտել, որ ընդդիմադիր պատգամավորները Կենտրոնական հավաքակայանում հետևեն ձմեռային զորակոչին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը թույլ չի տվել, որ ընդդիմադիր պատգամավորները Կենտրոնական հավաքակայանում հետևեն ձմեռային զորակոչին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, թե երեկ ՊՆ-ից ստացել է պատասխան, որ Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չի համարում, որ պատգամավորները այցելեն Կենտրոնական հավաքակայան:

Զորակոչը ավարտվում է այսօր:

«Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչպես է ՊՆ-ն վերաբերվում խորհրդարանական վերահսկողությանը: Սա խոսում է ևս մեկ փաստի մասին, որ հանուն անվտանգության ու պաշտպանության ամրապնդման համագործակցության որևէ եզր չեն թողնում, որ գոյանա», - ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում հայտարարեց Գեղամ Մանուկյանը:

Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չի գտել, որ ընդդիմադիր պատգամավորները Կենտրոնական հավաքակայանում հետևեն ձմեռային զորակոչին