
01/02/2023 17:39
Համագործակցության հուշագիր՝ ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի և Երեխաների զարգացման միջազգային կենտրոն ՀԿ-ի միջև
2023 թվականի փետրվարի 1-ին ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի (ի դեմս՝ տնօրեն Նազիկ Հարությունյանի) և Երեխաների զարգացման միջազգային կենտրոն ՀԿ-ի (ի դեմս տնօրեն Նարինե Վարդանյանի) միջև ստորագրվեց Համագործակցության հուշագիր, որի կետերը փոխլրացնող գործունեությամբ փաստում են բազմակողմանի արդյունավետ գործունեություն ոչ միայն ուսանողների, այլև երկու կողմերի աշխատակիցների մասնագիտական զարգացման գործում։
Հուշագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, ըստ որի Կողմերը հայտարարեցին, որ նպատակ ունեն փոխադարձության սկզբունքով աջակցել միմյանց և պատրաստ են փոխշահավետ ծրագրերի իրականացման եղանակներով համագործակցել ՄԿԶԿ–ի ուսանողների, մագիստրանտների, շրջանավարտների, ասպիրանտների, հայցորդների մասնագիտական առաջընթացի և գործատու կազմակերպություններին որակյալ մասնագետներով համալրելու խնդիրների լուծման շրջանակում։
Կողմերի համար ընդունելի համարվող եղանակներով նախատեսվում են կոնֆերանսների, սեմինարների, մասնագիտական պրակտիկայի, կլոր սեղանների, Ամառային դպրոցի, խորհրդակցությունների և այլ միջոցառումների պարբերական կազմակերպում, որը կամրապնդի երկու կողմերի միջև համագործակցությունը։