
01/02/2023 12:25
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնում է Թուրքիա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնում է Թուրքիա։ Նա հետևելու է «Ձմեռ-2023» զորավարժությանը։
Զորավարժությունն անցկացվում է Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում։ Այն մեկնարկել է հունվարի 18-ին և կշարունակվի մինչև փետրվարի 2-ը։
Զորավարժության վերաբերյալ հրապարակումներից և տեսանյութերից պարզ է դառնում, որ մասնակից երկրների ցանկում են Գերմանիան, Իտալիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Ուզբեկստանը, Մալազիան, Լիբիան, Կատարը, Քուվեյթը, Ղրղզստանը, Եթովպիան և Վրաստանը։