Սուրբ Սարգսի տոնին  Արցախի թեմի կեղեցիներում կատարվել է երեկոյան ժամերգություն, իրականացվել է երիտասարդների օրհնության կարգ
04/02/2023 20:28

Սուրբ Սարգսի տոնին Արցախի թեմի կեղեցիներում կատարվել է երեկոյան ժամերգություն, իրականացվել է երիտասարդների օրհնության կարգ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմում այսօր նշվել է Սուրբ Սարգսի տոնը, որի առթիվ թեմի գործող եկեղեցիներում կատարվել է երիտասարդների օրհնության կարգ:

Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տոնական արարողությունը հանդիսապետել է թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Արարողությանը մասնացել են թեմի հոգևորականները: Եկեղեցին լեցուն էր` մեծամասամբ երիտասարդներով, ովքեր մեծ խանդավառությամբ են մասնակցել արարողությանը:

Թեմի հոգևորականաց դասը Սրբազան Հոր հանդիսապետությամբ կատարել է երեկոյան ժամերգություն, որի ավարտին իրականացվել է երիտասարդների օրհնության կարգ:

Եկեղեցում մեկտեղված ժողովուրդը հոգևորականաց դասի առաջնորդությամբ խնդրել է Ս. Սարգսի բարեխոսությունը, որպեսզի Աստծո սերն ու խաղաղությունը տարածվի Արցախ աշխարհի վրա և միավորվեն բոլոր սիրող սրտերը:

Հավարտ արարողության եկեղեցու բակում տեղի է ունեցել հոգևոր-մշակութային համերգ, որն ամփոփվել է Կոմիտասի «Հայր մեր»-ով` եկեղեցու երգչախմբի կատարմամբ:

 

 

Սուրբ Սարգսի տոնին Արցախի թեմի կեղեցիներում կատարվել է երեկոյան ժամերգություն, իրականացվել է երիտասարդների օրհնության կարգ