Շրջափակման պատճառով Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատություններ հնարավոր չի կատարել․ 6 երեխա և 9 չափահաս վերակենդանացման բաժանմունքներում են
04/02/2023 16:41

Շրջափակման պատճառով Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատություններ հնարավոր չի կատարել․ 6 երեխա և 9 չափահաս վերակենդանացման բաժանմունքներում են

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող, ինչպես նաև  վիրահատություն պահանջող ախտաբանությամբ 6 անձ այսօր՝ փետրվարի 4-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից  4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչև այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 70 հիվանդ։

 

Շրջափակման պատճառով Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատություններ հնարավոր չի կատարել․ 6 երեխա և 9 չափահաս վերակենդանացման բաժանմունքներում են