07/02/2023 11:43
Հայաստանում գործել է մի իշխանություն, որը զբաղված է եղել իշխանությունը մասսայական սեփականաշնորհելով. հուսով եմ՝ հատ-հատ պատասխան են տալու. Արսենյանը՝ Գլխավոր դատախազին (Տեսանյութ)
Ազգային ժողովը շարունակում է քննարկել պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց՝ Հայաստանում գործել է մի իշխանություն, որը զբաղված է եղել իշխանությունը մասսայական սեփականաշնորհելով:
«Հիմա եկել է հատ-հատ պատասխան տալու ժամանակը, հուսով եմ՝ հատ-հատ պատասխան կտան», - ասաց նա:
Արսենյանը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց՝ եթե դատարանը տա դատավճիռը, ո՞նց է իրականացվելու արդարադատությունը: Աննա Վարդապետյանն էլ ասաց, որ գույքը, որը հափշտակվել է, պետք է վերադարձվի ազգային հարստության բալանս:
ՔՊ-ական պատգամավորը կոնկրետացրեց հարցը՝ ենթադրենք՝ կա ազատազրկման դատավճիռ, վաղեմության ժակետն ազդելո՞ւ է ազատազրկումը կրելու կամ չկրելու վրա:
«Այո՛, վերդիկտ կայացվում է, պատիժ չի նշանակվում», - մանրամասնեց Աննա Վարդապետյանը: