
08/02/2023 15:32
Թուրքիայի հետ բարիդրացիությունը դեռ շատ աղոտ հեռանկար ունի. ՔՊ-ական պատգամավոր
Ազգային ժողովը քննարկում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի թեկնածության հարցը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Խանդանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել մեզ համար այն դեպքում, երբ վերանայի Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը» ձևակերպման վերաբերյալ:
ՔՊ խմբակցության պատգամավորն ասաց, թե խոսում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, ոչ թե բարիդրացիության:
«Ինձ թվում է՝ բարիդրացիությունը դեռ շատ աղոտ հեռանկար ունի, բայց այն, որ պետք է կարգավորվեն հարաբերությունները՝ փաստ է», - ասաց Սարգիս Խանդանյանը: