Գիտնականներն առաջին անգամ բարձրաձայնել են  Քովիդի դեմ դեղամիջոց մշակելու իրական հիմքերի մասին․ Մարդու թոքերում  սպիտակուց է հայտնաբերել, որն արգելափակում է Կորոնավիրուսը
10/02/2023 20:18

Գիտնականներն առաջին անգամ բարձրաձայնել են Քովիդի դեմ դեղամիջոց մշակելու իրական հիմքերի մասին․ Մարդու թոքերում սպիտակուց է հայտնաբերել, որն արգելափակում է Կորոնավիրուսը

Սիդնեյի համալսարանի գիտնականները մարդու թոքերում  սպիտակուց են հայտնաբերել, որն արգելափակում է SARS-CoV-2 վիրուսը և բնական պաշտպանիչ պատնեշ է ստեղծում օրգանիզմում՝ «արգելափակելով» վիրուսի տարածումը։

Ուսումնասիրության արդյունքներն ամփոփող զեկույցում նշվում է, որ հետազոտությունը հնարավորություն է տալիս կորոնավիրուսի հետևանքով առաջացած վարակների դեմ դեղամիջոց մշակել։

«LRRC15 սպիտակուցում ընկալիչ են հայտնաբերել, որը կարող է կանգնեցնել SARS-CoV-2-ի տարածումը, «արգելափակել» այն ու խոչընդոտել վարակի տարածմանը»,- ասել է Սիդնեյի համալսարանի գիտնական Գրեգ Նիլին՝ հավելելով, որ հայտնաբերված սպիտակուցն, ըստ էության, բնական իմունային պատնեշ է, որը պատում է մարդու թոքերն ու արգելափակում վիրուսը։

Գիտնականները համոզված են, որ LRRC15 սպիտակուցի հետագա ուսումնասիրությունները թույլ կտան Քովիդի դեմ դեղամիջոց ստանալ։

«Այդ սպիտակուցը հայտնաբերվել է մարդու թոքերում, մաշկի և լեզվի բջիջներում, ավշային հանգույցներում և պլասենցայում։ Հանդիսանալով, հավանաբար, վարակի նկատմամբ օրգանիզմի բնական արձագանքը, սպիտակուցը յուրահատուկ պատնեշ է առաջացնում, որը ֆիզիկապես բաժանում է վիրուսը թոքերի այն բջիջներից, որոնք առավել զգայուն են COVID-19-ի նկատմամբ»,- նշված է գիտնականների արդյունքներն ամփոփող զեկույցում։

 

 

 

 

 

Գիտնականներն առաջին անգամ բարձրաձայնել են Քովիդի դեմ դեղամիջոց մշակելու իրական հիմքերի մասին․ Մարդու թոքերում սպիտակուց է հայտնաբերել, որն արգելափակում է Կորոնավիրուսը