10/02/2023 12:42
ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, կոչ է արել անհապաղ զորքերը դուրս բերել ՀՀ օկուպացված տարածքներից. Պատգամավոր
Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հաստատել է ԵԽ զեկույցները Հայաստանի ու Ադրբեջանի մասին։
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասաց, թե զեկույցներում խստորեն դատապարտվել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա անցած տարվա սեպտեմբերին։
«Կոչ է արվել անհապաղ զորքերը դուրս բերել ՀՀ օկուպացված տարածքներից, մատնանշվել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակը», - ԱԺ-ում հայտարարեց Եղոյանը։
Նա ասաց, թե գովասանքի են արժանացել Հայաստանում իրականացվող բարեփոխումները տարբեր ոլորտներում։
«Գովասանքի է արժանացել այն կամքը, որն առաջ է տանում այդ բարեփոխումները՝ չնայած բոլոր դժվարություններին», - ընդգծեց ՔՊ խմբակցության պատգամավորը։