Ճապոնիայի վարչապետին վիրահատել են
11/02/2023 18:13

Ճապոնիայի վարչապետին վիրահատել են

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան պլանային վիրահատության է ենթարկվել՝ ավելի վաղ ախտորոշված ​​քրոնիկական սինուսիտի բուժման համար, հայտնել է NHK հեռուստաալիքը։

Վիրահատությունը հաջող է անցել, այն իրականացվել է Տոկիոյի Սինագավա շրջանի բուժհասատատությունում, Ֆումիո Կիսիդան իրեն լավ է զգում։

Ըստ հաղորդագրության՝ մի քանի լրացուցիչ հետազոտություններ անցնելուց հետո Ճապոնիայի վարչապետը մոտ օրերս կվերադառնա աշխատանքի՝ իր պաշտոնական պարտականությունների կատարմանը։

 

Ճապոնիայի վարչապետին վիրահատել են