Շրջափակման պայմաններում Արցախի բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում են 5 երեխա և 11 չափահաս, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում
13/02/2023 20:56

Շրջափակման պայմաններում Արցախի բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում են 5 երեխա և 11 չափահաս, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Մոտ 620 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

5 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

11 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 239 երեխա է ծնվել շրջափակման մեջ:

Մինչև այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 90 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

 

Շրջափակման պայմաններում Արցախի բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում են 5 երեխա և 11 չափահաս, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում