ՀՀ պաշտպանության փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14/02/2023 16:08

ՀՀ պաշտպանության փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին և դրա շրջանակում կազմակերպված համաժողովին:

Այցի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

ՀՀ պաշտպանության փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները