Նորաբակի ուղղությամբ հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է  վիրավորվել
14/02/2023 20:02

Նորաբակի ուղղությամբ հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»,- նշված է հաղորդագրությունում:

 

 

Նորաբակի ուղղությամբ հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել