15/02/2023 13:34
Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը և ձգտումը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ընթացքում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Այսօր քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ։ Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ», - հայտարարեց Միրզոյանը։