Դատարանը մերժել է գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը
21/02/2023 18:34

Դատարանը մերժել է գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժել է, Գրիգորի Խաչատուրովն ազատ է արձակվել, քիչ առաջ դատարանի բակում, կալանքի միջնորդության քննությունից անմիջապես հետո  լրագրողներին հայտնեց Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

Փաստաբանը նշեց, որ կալանքի միջնորդության մերժման մասին դատարանի որոշումը հենց նոր է իրենց տրամադրվել, դեռ չեն հասցրել ծանոթանալ՝  իրավական ինչ հիմնավորմամբ է դատարանը մերժել միջնորդությունը, ուստի ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ ։

 

Դատարանը մերժել է գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը