Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում ուժի գործադրման սպառնալիքով՝ մեզ համար ընդունելի չէ. ԱԳ նախարար (Տեսանյութ)
22/02/2023 14:49

Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում ուժի գործադրման սպառնալիքով՝ մեզ համար ընդունելի չէ. ԱԳ նախարար (Տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԳՆ-ում այսօր հայտարարեց, թե Ադրբեջանի նախագահի կողմից հնչել է Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին անցակետեր տեղադրելու գաղափարը։

«Բայց մեր պատասխանը հստակ է՝ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով՝ մեզ համար ընդունելի չէ և չի կարող ընդունելի լուծում լինել», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ նախարարն ասաց, թե հայկական կողմի դիրքորոշումը նույնն է և շատ կառուցողական։

 

«Մենք կարող ենք րոպե առաջ ձեռնամուխ լինել այդ ճանապարհների ապաշրջափակմանն այն պահից սկսած, երբ մենք կընդունենք, որ այդ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների սուվերենության շրջանակներում և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»։

Նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց՝ բացառում են ուժի կիրառմամբ եղած պայմանավորվածությունները փոխել կամ մի կողմի շահերի հաշվին նոր զիջումներ կորզելու քաղաքականությունը։

Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում ուժի գործադրման սպառնալիքով՝ մեզ համար ընդունելի չէ. ԱԳ նախարար (Տեսանյութ)