Սուրեն Պապիկյանը ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ է հանդիպել
23/02/2023 16:56

Սուրեն Պապիկյանը ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ է հանդիպել

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ համագործակցություն և հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,- նշված է հաղորդագրությունում:

Սուրեն Պապիկյանը ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ է հանդիպել