.jpg)
28/02/2023 17:48
Կարեն Բրուտյանը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի հետ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր է քննարկել
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: