02/03/2023 16:04
ՌԴ ԱԴԾ-ն և ԶՈՒ ստորաբաժանումները Բրյանսկում ուկրաինական դիվերսիոն խմբի չեզոքացմանն ուղղված գործողություն են իրականացնում
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը և ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկի շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացնում՝ սահմանը խախտած ուկրաինական դիվերսիոն հետախուզական խմբին չեզոքացնելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությունը։
« ՌԴ ԱԴԾ-ն և ՌԴ ԶՈՒ ներկայացուցիչները Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկի շրջանում միջոցառումներ են իրականացվում՝ պետական սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում։
Բրյանսկում դիվերսիոն խմբի ոչնչացմանն ուղղված գործողությունների մասին հայտնել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Խոսքն ահաբեկչական գրոհի մասին է։ Այժ միջոցներ են ձեռնարկվում՝ այդ ահաբեկիչներին ոչնչացնելու ուղղությամբ։ Շարունակելու ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել տեղի ունեցող ահաբեկչությունների վրա»,- ասել է Պեսկովը։
Նա նշել է նաև, որ ՌԴ նախագահին պարբերաբար զեկուցվում է Բրյանսկում անցկացվող գործողությունների ընթացքի մասին։
Հիշեցնենք՝ Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի հայտնած տվյալների համաձայն, այսօր առավոտյան մարզ է ներթափանցել ուկրաինական դիվերսիոն խումբ։ Լյուբեչանե գյուղում նրանք կրակ են բացել ավտոմեքենայի վրա, որի ժամանակ տեղի բնակիչներից մեկը մահացել է, 10-ամյա երեխա է վիրավորվել։