Կարմրուկի դեպքերի թիվը հասել է 12-ի
04/03/2023 11:41

Կարմրուկի դեպքերի թիվը հասել է 12-ի

Ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին նախարարությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պտվաստվել:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդերի հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: