«Նվիրում Խաչատրյանին» խորագրով  համերգին հանդես կգան երիտասարդ երաժիշտները
08/03/2023 19:50

«Նվիրում Խաչատրյանին» խորագրով համերգին հանդես կգան երիտասարդ երաժիշտները

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մարտի 9-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Նվիրում Խաչատրյանին» խորագրով  համերգը:

Կատարումներով հանդես կգան երիտասարդ երաժիշտներ Սոնա Բարսեղյանը (դաշնամուր), Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Ալեքսանդր Վասիլևը (կլարնետ), Դավիթ Եժովը (թավջութակ):

Համերգին կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից, տեղի կունենա Բելլա Կովաչի «Նվիրում Խաչատրյանին» (կլարնետի համար) հայաստանյան պրեմիերան:

Հանդիսատեսն ընդմիջմանը հնարավորություն կունենա ծանոթանալու տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը:

 

«Նվիրում Խաչատրյանին» խորագրով համերգին հանդես կգան երիտասարդ երաժիշտները