Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանն  անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի
09/03/2023 16:32

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան  Կիրսթի Նարինենին։

«Մարտի 9-ին  ընդունել եմ Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան  Կիրսթի Նարինենին։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
Դեսպանի խնդրանքով ներկայացրել եմ ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի», - ֆեյսբուքյան էջում հայտնել է նախարար Պապիկյանը։

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի