Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ լուրերը
11/03/2023 12:30

Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ լուրերը

Տելեգրամյան որոշ ալիքներում լուրեր են տարածվում, թե, իբր, գիշերը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, սակայն, հերքել են ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ լուրերը:

«Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ անփոփոխ և հարաբերական կայուն։ Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին», - «Արցախպրես»-ին ասել է ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը:

Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ լուրերը