.jpg)
15/03/2023 12:29
ՊԲ-ն հերքում է. ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 15-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։