Օնիկ Գասպարյանին հրավիրել են ԱԺ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով
16/03/2023 14:51

Օնիկ Գասպարյանին հրավիրել են ԱԺ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն այս պահին Ազգային ժողովում է։

Նրան հրավիրել են  44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով: 

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 2-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ՝ 6-ամսյա ժամկետով։

Վերջերս հանձնաժողովի աշխատանքների ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։