Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում դպրոցական արձակուրդների ընթացքում միջոցառումներ կկազմակերպվեն
16/03/2023 20:24

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում դպրոցական արձակուրդների ընթացքում միջոցառումներ կկազմակերպվեն

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մարտի 20-ից կմեկնարկի գարնանային կրթամշակութային ճամբարը: Գրադարանում մեկնարկած ծրագիրը կգործի դպրոցական արձակուրդների ընթացքում՝ հնարավորություն ընձեռելով 6-13 տարեկան երեխաներին ունենալ հագեցած առօրյա և մասնակցել բազմաբովանդակ միջոցառումների:

Երկշաբաթյա տևողությամբ ծրագիրն իր մեջ ներառում է ստեղծագործությունների ընթերցումներ, գրքի շուրջ քննարկումներ: Երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու թատերական ու երաժշտական դասերի, զարգացնելու կիրառական արվեստում իրենց փորձառությունը: Ծրագրով նախատեսված 

ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացները նպատակ ունեն ընդլայնելու դպրոցականների աշխարհայացքը, փոխանցելու հաղորդակցական, քննադատական մտածողության հմտություններ: Գրադարանում նախատեսվող դասընթացներից բացի կլինեն նաև այցեր թանգարաններ ու թատրոններ, Երևանի այլ պատմամշակութային հաստատություններ: Այս ձևաչափով ճամբարը ոչ միայն երեխաներին կրթելու, այլև՝ գրադարանի աշխատանքներին ծանոթացնելու, գրքի ու ընթերցանության նկատմամբ սերն ու հետաքրքրվածությունը մեծացնելու նպատակ ունի՝ այդ ամենը զուգահեռելով նոր ընկերների ձեռքբերման հետ

 

 

 

 

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում դպրոցական արձակուրդների ընթացքում միջոցառումներ կկազմակերպվեն