Սուրեն Պապիկյանը սպաներին ներկայացրել է ՊՆ առաջիկա անելիքներն ու ԶՈՒ բարեփոխումների ընթացքը
24/03/2023 15:15

Սուրեն Պապիկյանը սպաներին ներկայացրել է ՊՆ առաջիկա անելիքներն ու ԶՈՒ բարեփոխումների ընթացքը

N զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանությա նախարար Սուրեն Պապիկյանը եղել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում, շրջել տարածքում, հետևել ծառայությանը, մարտական ու ֆիզիկական պարապմունքների ընթացքին։

Զորամասում կատարած շրջայցից անմիջապես հետո նախարարը հանդիպել է  երկամյա ծառայությունն ավարտած ժամկետային զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության և զինվորական պարտքը պատվով իրականացնելու համար։

Տունդարձին սպասող զինծառայողներին նա հանձնել է զինվորական վկայականները և պարգևատրել ժամացույցներով։

Ավելի ուշ նախարարն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայակազմի հետ։ Լսել սպաներին հուզող հարցերը, ներկայացրել գերատեսչության առաջիկա անելիքներն ու ԶՈՒ բարեփոխումների ընթացքը։

Սուրեն Պապիկյանը սպաներին ներկայացրել է ՊՆ առաջիկա անելիքներն ու ԶՈՒ բարեփոխումների ընթացքը