Ռուսաստանի արտադրած հակակորոնավիրուսային դեղամիջոցը կվաճառվի դեղատներում
24/03/2023 19:13

Ռուսաստանի արտադրած հակակորոնավիրուսային դեղամիջոցը կվաճառվի դեղատներում

Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության  կողմից ստեղծված  «Միր-19» հակակորոնավիրուսային դեղամիջոցը մոտ ապագայում կհայտնվի Ռուսաստանի դեղատներում, համապատասխան թույլտվությունն արդեն առկա է, հայտարարել է գործակալության իմունոլոգիայի ինստիտուտի տնօրեն Մուսա Խայիտովը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Երեկ վերջապես դեղամիջոցն ամբուլատոր օղակ ներմուծելու թույլտվություն ստացանք, այսինքն, շուտով  այն կվաճառվի դեղատներում»,- ասել է նա։

Նշենք, որ «Միր-19»-ը ՌԴ Առողջապահության նախարարության կողմից գրանցվել է 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։ Դեղամիջոցը նախատեսված է կորոնավիրուսային վարակի կանխարգելման և բուժման համար։

 

Ռուսաստանի արտադրած հակակորոնավիրուսային դեղամիջոցը կվաճառվի դեղատներում