Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցն է
25/03/2023 19:27

Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցն է

Վրաստանի մայրաքաղաքում տեղի են ունեցել Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։

Մարտի 23-ին Թբիլիսիում՝ Գ. Լեոնիձեի անվան գրականության ​​թանգարանում բացվել է «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 13-ը: Ցուցադրությունը ներկայացնում է թիֆլիսյան կյանքի թումանյանական ընկալումները՝ մարդկային հարաբերություններից մինչև գրական պոռթկումներ:

Միջոցառումների շրջանակում՝ մարտի 24-ին, Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի է ունեցել հիշատակի համերգ․ ելույթ է ունեցել «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության  համադրությամբ:

Համերգին ներկա են եղել Վրաստանում հավատարմագրված դեսպանները և Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին:

Միջոցառման կազմակերպիչներն են Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, Հովհ. Թումանյանի թանգարանը (Երևան), «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը, «Հայարտուն» մշակութային կենտրոնը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը (Երևան):

 

Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցն է