Աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Լեոնիդաս Կավակոսը մենահամերգ կունենա Բյուրականում
29/03/2023 13:37

Աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Լեոնիդաս Կավակոսը մենահամերգ կունենա Բյուրականում

Աշխարհահռչակ հույն ջութակահար և դիրիժոր Լեոնիդաս Կավակոսը մենահամերգ կունենա Բյուրականում։ Համերգը մայիսի 28-ին է՝ ժամը 19:00-ին, Բյուրականի արվեստի ակադեմիայում։

Լեոնիդաս Կավակոսը մենահամերգներով հանդես է գալիս ամենահեղինակավոր համերգասրահներում՝ լեգենդար նվագախմբերի հետ: Նա Sony Classical-ի բացառիկ արտիստ է:

Համերգը կկայանա Երևանյան հեռանկարներ միջազգային 24-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում:

Ծրագրում կհնչեն՝

Յոհան Սեբաստիան Բախ

Սոնատ սոլո ջութակի համար № 1, սոլ մինոր, BWV.1001

Ջութակի պարտիտա № 1, սի մինոր, BWV.1002

Ջութակի պարտիտա № 2, ռե մինոր, BWV.1004

«Տոմսերը կարող եք ձեռք բերել Ticketon.am-ից, Tomsarkgh.am-ից կամ զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։

Համերգի օրը գործելու է Երևան-Բյուրական-Երևան երթուղի: Ցանկացողները կարող են նախապես գրանցվել` զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին», - նշվում է հաղորդագրությունում։

Աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Լեոնիդաս Կավակոսը մենահամերգ կունենա Բյուրականում