Մեր ձեռքերը ոչ մեկ չի կապել. ամեն ինչ իրականացվում է բանակի կարողություններն օր առաջ զարգացնելու համար. ՀՀ պաշտպանության փոխնախարար
03/04/2023 12:20

Մեր ձեռքերը ոչ մեկ չի կապել. ամեն ինչ իրականացվում է բանակի կարողություններն օր առաջ զարգացնելու համար. ՀՀ պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը սահմանային իրադարձությունների վերաբերյալ մանրամասներ չի ներկայացնում։

«Հետևեք պաշտոնական լրահոսին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Սարգսյանը վստահեցնում է՝ բանակը կատարում է իր խնդիրը։

Հարցին՝ ո՞վ է կապել բանակի ձեռքերը, նա արձագանքեց. «Մեր ձեռքերը ոչ մեկ չի կապել»։

«Պաշտպանության նախարարությունն ունի լրատվական ծառայություն, որը պարբերաբար օպերատիվ կերպով արձագանքում է  յուրաքանչյուր խնդրին ու ներկայացնում է պաշտոնական տեղեկատվություն, որը հենված է վերլուծության, օպերատիվ տեղեկության, արդեն իսկ ստուգված տեղեկատվության վրա։ Մենք փոքր երկրում ենք ապրում, հնարավոր չէ մի բան թաքցնել»,- ընդգծեց Արման Սարգսյանը։

Պաշտպանության փոխնախարարը վստահեցրեց՝ ամեն ինչ իրականացվում է բանակի կարողություններն օր առաջ զարգացնելու համար։

«Բանակի զարգացումը նպաստում է հայրենիքի պաշտպանության ամրապնդմանն ու մարտունակության բարձրացմանը»,- հավելեց նա։

Մեր ձեռքերը ոչ մեկ չի կապել. ամեն ինչ իրականացվում է բանակի կարողություններն օր առաջ զարգացնելու համար. ՀՀ պաշտպանության փոխնախարար