«Քովիդի գործով» նոր անձինք են ձերբակալվել
06/04/2023 21:48

«Քովիդի գործով» նոր անձինք են ձերբակալվել

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված չարաշահումների գործով ձերբակալվել են նոր անձինք: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ձերբակալվածները «Մեդլայն» բժշկական կենտրոնի շուրջ 1 տասնյակ բժիշկներ են:

Այս տեղեկատվության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից ասել են, որ քրեական վարույթի շրջանակում ապրիլի 6-ին նոր անձինք են ձերբակալվել: Սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չեն տրամադրել` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնեն։

Քրեական վարույթով կալանավորված է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, որը 2020-2022-ին զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը:  Կալանավորվել էր նաև «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը: 

 

 

«Քովիդի գործով» նոր անձինք են ձերբակալվել