«Ժողովուրդ». Ինչ է քննարկվելու ՔՊ-նիստերում
08/04/2023 09:49

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվելու ՔՊ-նիստերում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ շաբաթ նիստեր կանի: Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 11-ին արդեն մեկնարկում են ԱԺ նիստերը:

Իշխող ֆրակցիան երկուշաբթի օրը՝ նիստերի մեկնարկի նախորդ օրը, խմբակցության նիստ կանի, որի ընթացքում կքննարկեն ԱԺ մեկնարկելիք նիստերի օրակարգի հետ կապված հարցեր: Իսկ արդեն երեքշաբթի ՔՊ վարչության նիստ տեղի կունենա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Վարչության նիստերին իշխող ուժի անդամները վարչապետի հետ կքննարկեն ներքաղաքական և կուսակցաշինական հարցեր: Վարչության նիստին անդրադարձ կլինի նաև Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև արտաքին քաղաքական հարցերին»։

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվելու ՔՊ-նիստերում