Ադրբեջանի ստորաբաժանումները կիրառել են ականանետեր, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ․ ՀՀ ՊՆ
11/04/2023 17:58

Ադրբեջանի ստորաբաժանումները կիրառել են ականանետեր, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը Տեղ համայնքի ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ»,- նշված է հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: