Ադրբեջանը կրակ է բացել  հայ զինծառայողների ուղղությամբ․ նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր  և վիրավորներ․ ՊՆ
11/04/2023 17:20

Ադրբեջանը կրակ է բացել հայ զինծառայողների ուղղությամբ․ նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՊՆ

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր  և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: