Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը բեմին հայտնված Ադրբեջանի դրոշն այրել են ու հեռացրել (Տեսանյութ, լուսանկարներ)
14/04/2023 21:50

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը բեմին հայտնված Ադրբեջանի դրոշն այրել են ու հեռացրել (Տեսանյութ, լուսանկարներ)

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, կազմակերպիչների մտահղացման և նրանց մշակած սցենարի համաձայն,  Եվրոպայի առաջնության խորհրդանշական ինքնաթիռը վայրէջք է կատարել համալիրի բեմահարթակում, ապա հերթով ինքնաթիռից դուրս են եկել բորտուղեկցորդուհիները` ներկայացնելով առաջնության մասնակից 40 երկրները։

Նրանց թվում ինքնաթիռից դուրս է եկել  նաև Ադրբեջանը ներկայացնող ուղեկցորդուհին, իսկ նրա հետևում դրոշակակիրը բերում էր Ադրբեջանի դրոշը։

Երբ բեմում հայտնվել է մասնակից Ադրբեջանի դրոշը, հայ երիտասարդներն այն այրել են ու բեմից հեռացրել։

 

 

 

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը բեմին հայտնված Ադրբեջանի դրոշն այրել են ու հեռացրել (Տեսանյութ, լուսանկարներ)