Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին, քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
20/04/2023 13:28

Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին, քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ապրիլի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
 
Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:
 
Զրուցակիցները քննարկել են  նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին, քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր