Նիկոլ Փաշինյանը համաձայն է Խաչատուր Սուքիասյանի հետ՝ «մեր բանակը հայկական չի եղել»
21/04/2023 18:13

Նիկոլ Փաշինյանը համաձայն է Խաչատուր Սուքիասյանի հետ՝ «մեր բանակը հայկական չի եղել»

Մեր բանակցությունների արդյունքում Ադրբեջանը ստացավ բանակցային սեղանի շուրջ «ոչ» ասելու լեգիտիմ իրավունք, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ Հայաստանն իրավունք չուներ «ոչ» ասելու», - նշեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  44-օրյա պատերազմը սկսվել է ոչ թե 2020 թվականին, այլ՝ 2015 թվականի օգոստոսին, 2016 թվականի ապրիլին:

Նա համաձայն է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, որ «մեր բանակը հայկական չի եղել»:

«Մի հատ էլ  ասում եք՝ «էս ի՞նչ եք ասում»: Իսկ համոզվա՞ծ եք, որ սխալ է ասում», - նշեց վարչապետը:

Դիմելով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝  ասաց. «Ձեր  նախարար լինելու օրոք քանի՞ անգամ են վարժական հավաքներ եղել, ի՞նչ մասշտաբով են տեղի ունցել, դրա համար 2020-ին մեր մոբ ռեսուրսը ո՛չ կրակել գիտեր, ո՛չ էլ տեղում կողմնորոշվել», - նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը համաձայն է Խաչատուր Սուքիասյանի հետ՝ «մեր բանակը հայկական չի եղել»