Ռուս խաղաղապահների հրամանատար Վոլկովը հեռանում է
25/04/2023 15:45

Ռուս խաղաղապահների հրամանատար Վոլկովը հեռանում է

Hraparak.am-ը գրում է, որ ռուսական իշխանությունները որոշել են հետ կանչել Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Վոլկովին՝ նրան փոխարինելով այլ անձով։ Նոր հրամանատարը կոչումով գեներալ-գնդապետ է, ռուսական պատերազմներով անցած հմուտ զինվորական, ՌԴ ՊՆ-ում հայտնի է իր կամային որակներով։ Նա Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի ամենավստահելի անձանցից է՝ նրա հետ երկար տարիներ աշխատած։

Այս փոփոխությունը նշանակում է, որ ռուսական կողմը դժգոհ է Վոլկովի գործունեությունից եւ Արցախում ադրբեջանցիների լկտիանալը նաեւ ռուս հրամանատարի թողտվությամբ է բացատրում, ուստի որոշել է ավելի փորձառու անձ բերել, որը նաեւ ավելի բարձր կարգավիճակ եւ կապեր ունի։ 


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ https://hraparak.am/post/5f38912d4c994446307b7cc38708e90a

Ռուս խաղաղապահների հրամանատար Վոլկովը հեռանում է